Ոչ մեծ ինքնաթիռ է վթարի ենթարկվել Լոնգ Այլենդի ափերի մոտ (Նյու Յորք նահանգ): Երկու մարդ է զոհվել, երկուսն էլ համարվում են անհետ կորած, հաղորդում է NBC հեռուստաընկերությունը։
Ըստ տվյալների՝ Իստ Հեմփթոն օդակայանից օդ բարձրանալուց հետո կորել է Piper PA31-ի կապը դիսպեչերների հետ։ Ինքնաթիռը կործանվել է Ատլանտյան օվկիանոսի ափերի մոտ՝ Լոնգ Այլենդի ափային գոտուց մոտ 1,6 կիլոմետր հեռավորության վրա։
ԱՄՆ ափամերձ պահպանության ծառայությունը հայտնել է, որ Piper PA31 ինքնաթիռում 4 մարդ է եղել։











