Իսրայելի ուղղությամբ Գազայի հատվածից արձակված հրթիռը խոցվել է «Երկաթե գմբեթ» հակահրթիռային պաշտպանության (ՀՀՊ) համակարգի կողմից, փոխանցում է «Ինտերֆաքսը»՝ վկայակոչելով Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայությանը։

«Էշկոլ տարածաշրջանային խորհրդում հնչած ձայնային ազդանշաններից հետո Իսրայելի տարածքի ուղղությամբ մեկ հրթիռ է արձակվել Գազայի հատվածից։ Այն խոցվել է Իսրայելի պաշտպանության բանակի «Երկաթե գմբեթ» հակահրթիռային պաշտպանության (ՀՀՊ) համակարգի կողմից»,-նշվում է Իսրայելի պաշտպանության բանակի թվիթերյան էջում։

Ավելի վաղ Իսրայելը ավիահարվածներ էր հասցրել Գազայի հատվածում 10 թիրախների ուղղությամբ՝ ի պատասխան հրթիռակոծմանը։