Զազա Սարալիձեն կտրականապես հերքել է Զվիադ Կուպրավայի կողմից տարածված տեղեկությունն այն մասին,թե իբր, նրան զանգահարել են Առաջին ալիքից եւ հայտնել, որ հատուկ ֆիլմը թողարկելու համար անհրաժեշտ է, որ Սարալիձեն գնա Առաջին ալիք, իր կողմից ալիքը հերքել է տեղեկությունը, փոխանցում է Վրաստանի հանրային հեռուստատեսությունը:
«Այդպիսի վերջնագիր ոչ ոք առաջ չի քաշել»,- հայտարարել է Զազա Սարալիձեն:
Խորհրդարանի դեմ ընթացող ցույցին, ցույցի կազմակերպիչ Զվիադ Կուպրավան հայտարարություն էր արել, թե իբր Զազա Սարալիձեին զանգահարել են հանրային հեռուստաընկերությունից եւ ասել, որ ֆիլմը թողելու համար հարկավոր է, որ Զազա Սարալիձեն գա Հանրային հեռուստաընկերություն, որը, սակայն, ալիքը հերքում է:
Հանրային հեռուստաընկերության ղեկավարության տեղեկությամբ, ֆիլմը, որի մասին խոսում էր Զվիադ Կուպրավան եւ, որը հնարավոր է կապ ունի Խորավայի փողոցում տեղի ունեցած իրադարձությունների հետ, պատրաստ չէ: Հանրային հեռուստաընկերությունում հայտարարում են, որ Զազա Սարալիձեի հետ կապ չեն հաստատել, իսկ եթե որեւէ մեկը հանրային հեռարձակողի անունից կապ է հաստատել Զազա Սարալիձեի հետ, ապա հանրային հեռուստաընկերությունը պատասխանատվություն չի կրում դրա համար:











