Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հանդես է եկել Մեծ հայրենական պատերազմում հաղթանակի «սեփականաշնորհման» փորձերի սուր քննադատությամբ։ Այս մասին նա հայտարարել է Բրեստի ամրոցում՝ մեկնաբանելով դաշնակիցների մամուլում հայտնված տեղեկությունն այն մասին, թե Բելառուսը իբր զբաղվել է պատմական անջատողականությամբ, փոխանցում է «ԲԵԼՏԱ»-ն։
«Վերջին ժամանակներս ես հետեւում եմ այդ միտմանը, դիտարկում եմ։ Ավելի շատ տեղեկություն է հայտնվել հենց այդ թեմայով։ Ինչ-որ մեկի մտքով անցնում է, ինչը զարմանալի է՝ Ռուսաստանում, սեփականացնել այդ հաղթանակը։ Կարծես պատերազմում ուրիշ ոչ ոք չի եղել՝ բելառուսներ, ուկրաինացիներ, վրացիներ, հայեր, տաջիկներ, թուրքմեններ․․․Ամբողջ Խորհրդային միությունն է կռվել»,-ասել է նա։
Նախագահը նաեւ շեշտել է, որ միշտ մայիսի 9-ի տոնակատարությունների ժամանակ փորձում է հաշվի առնել վետերանների, մյուս քաղաքացիների ցանկությունները, հնարավորություն տալ Մոսկվայի Կարմիր հրապարակի շքերթը դիտելու, որ դրանց անցկացման ժամանակը չհամընկնի։ «Ուրեմն ինչի՞ համար եք դուք մեզ նախատում, նրա համար, որ ամբողջ երկրով նայո՞ւմ ենք Կարմիր հրապարակի շքերթը։ Խելապակասներ։ Չգիտեն կամ չեն հետաքրքրվում իրավիճակով։ Բայց, ինձ թվում է, դիտմամաբ են անում։ Դա հաղթանակը սեփականեցնելու պատրվակ է։ Չի կարելի դա անել։ Ես ասում եմ սա այս պատերի ներքո, որտեղ զոհվել են բոլորը։ Դա միացյալ հաղթանակ էր»,-հայտարարել է Լուկաշենկոն։











