Չինաստանում խեցգետինը փախել է ռեստորանում եփվող կաթսայի միջից՝ պոկելով սեփական չանչը: Խեցգետնի փախուստի տեսանյութը Facebook սոցցանցում մոտ միլիոն դիմում է ունեցել, փոխանցում է BBC-ն:
11 վայրկյանանոց տեսանյութում երեւում է, որ խեցգետնի ձախ չանչն արդեն գտնվում է եռացող ջրով կաթսայի մեջ, երբ նա իր ձախ չանչով անմիջապես կտրում է աջը, եւ չանչն ընկնում է ապուրի մեջ:
Չինական Weibo սոցիալական ցանցում տեսանյութը հրապարակած Jiuke անունով օգտատերն ավելի ուշ հայտարարել էր, որ իր մոտ է վերցրել հուսահատ խեցգետնուն՝ որպես ընտանի կենդանի: Անհասկանալի է՝ արդյոք խեցգետինը միտումնավոր է այդպես վարվել, թե ոչ. հնարավոր է՝ չանչը խանգարում էր իրեն, քանի որ արդեն անզգայացած էր:
https://www.youtube.com/watch?v=_hV7_CzFawo











