Թբիլիսիի խորհրդարանի դիմաց ցուցարարները փորձել են փակել ճանապարհը, ինչը ոչ մեծ ընդհարման է համգեցրել, հայտնում է Վրաստանի առաջին հանրային հեռուստաընկերությունը: Իրավապահները թույլ չէին տալիս ցուցարարներին փակել ճանապարհի երթեւեկելի հատվածը:

Ցուցարարները ոստիկանությանը կոչ են արել չձերբակալել իրենց եւ թույլ տալ փակել ճանապարհը: Հանրահավաքի մասնակիցներից մեկը հայտարարել է, որ ցուցարարների համար տարածքը փոքր է: Սակայն, հեռուստաընկերության թղթակցի փոխանցմամբ, տարածքը ամբողջությամբ լցված չէ, եւ, լրագրողի կարծիքով, տարածքի փոքր լինելու մասին հայտարարություններն իրականությանը չեն համապատասխանում:

Արդյունքում, ոստիկանությունը թույլատրել է ցուցարարներին փակել ճանապարհը:











