Ոստիկանը եթե տեսնում է, որ իրավախախտում կամ հանցագործություն է տեղի ունենում, պարտադիր չէ, որ որեւէ մեկը նրան ուղղորդի: Այս մասին այսօր՝ հունիսի 4-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը` անդրադառնալով թավշյա հեղափոխության օրերին ցուցարարների նկատմամբ «կարմիրբերետավորների» բռնության գործողություններին:
Հարցին, թե արդյոք իրենց նախաձեռնությամբ էին այդ ստորաբաժանման աշխատակիցները գործողություններ անում եւ կրելո՞ւ են պատասխանատվություն, թե ոչ, Վալերի Օսիպյանն արձագանքեց, որ յուրաքանչյուր գործողության տրվում է, կտրվի իրավական գնահատական. ««Յուրաքանչյուր դեպք պետք է խորացված ուսումնասիրվի, տրվի իրավական գնահատական, միգուցե դրա անհրաժեշտությունը կար՝ ինչ-որ հանցագործություն էր տեղի ունենում, դրա համար յուրաքանչյուր դեպք պետք է առանձնահատուկ ուսումնասիրվի»:











