Տարիներ շարունակ մեր բոլորի հեռախոսները գաղտալսվել են՝ չունենալով որեւէ իրավական հիմք. քաղաքական զրույցներից սկսած՝ ընդհուպ կենցաղային-անձնական զրույցները: Այս մասին, այսօր՝ հունիսի 4-ին, ԱԺ-ում Պաշտպանության եւ անվտանգության հարցերի ու Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2017-ի պետբյուջեի կատարողականի քննարկման ժամանակ նշեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

Նա դիմելով ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանին, ասաց. «Զրույցները մեր ընտանիքի անդամների միջեւ, գաղտնալսվել են: Հետո ինչ-որ կերպ այդ զրույցներ մեր ընտանիքի անդամների միջեւ: ինչ-որ տեղ դուրս են եկել , արտացոլվել են: Հիմա ես ուզում եմ, որ որպես այդ կարեւորագույն կառույցի ղեկավար Դուք ասեք՝ այդ ավանդույթը՝ շպիոնաժը, վերանալո՞ւ է, թե՞ ոչ»:

Ի պատասխան Արթուր Վանեցյանը, նախ նկատեց, որ Նաիրա Զոհրաբյանը հարցն այնպես է ձեւակերպել, որ ինչ-որ բան, եթե պատասխանի, ապա կամ կհաստատի, կամ կհերքի ասածը, ապա հավելեց. «Միայն կարող եմ Ձեզ հավաստիացնել, որ ԱԱԾ-ն գործելու է բացառապես օրենքի շրջանակներում եւ գաղտնալսումները, գաղտնաձայնագրառումներն իրականացվելու են բացառապես դատարանի որոշումների հիման վրա: Այլ կերպ պարզապես հնարավոր չի լինի, ես դա ձեզ հավաստիացնում եմ՝ որպես ԱԱԾ տնօրեն»: