ՀՀ Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում, այսօր՝ հունիսի 5-ին շարունակվում է 2017 թվականի պետական բյուջեի տարեկան հաշվետվության քննարկումը: Այսօրվա նիստի օրակարգում են գիտության, կրթության, մշակույթի, սպորտի, երիտասարդության եւ տեղեկատվության ոլորտների ծախսերը:
Զեկուցողներն են Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը, Կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանը, Մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը, Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Լ. Վահրադյանը, ՀՀ հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ Գագիկ Բունիաթյանը, ՀՀ հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ռուբեն Ջաղինյանը:
Հրավիրված են Երեւանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը, ՀՀ կրթության եւ գիտության նախարարության գիտության պետական կոմիտեի նախագահ Ս. Հարությունյանը:











