Սփյուռքի նախարարությունում շռայլություններ են եղել տարբեր ծրագրերում, օրինակ՝ «Արի տուն» ծրագրի մասնակիցներից յուրաքանչյուրին 4 հազար դրամ է տրամադրվել լանչի համար: Այս մասին, այսօր՝ հունիսի 5-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է Սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը:
«Այդ ի՞նչ լանչ պետք է լիներ այդ գնով, ամեն մի երեխայի համար մեկական գա՞ռ պիտի մատուցեին, սեւ խավիա՞ր, թե՞ ինչ: Կամ ԵՊՀ-ից 1-1,5 կմ հեռավորության վրա գտնվող իքս հյուրանոցից մեկ երեխայի համար ԵՊՀ տեղափոխվելու համար տրամադրվել է տաքսի՝ 1300 դրամով: Երբ մինիմալով գնալ գալը հաշվում ես՝ 1200 դրամ է կազմում, կամ մեկ տաքսիով հնարավոր չէ՞ չորս երեխա տեղափոխել»,-ասաց նա:
Մխիթար Հայրապետյանը կարեւորեց, որ փոխնախարարների, վարչությունների ինստիտուտը պետք է ուժեղացվի: «Սփյուռքի նախարարությունը երբեք չպետք է ասոցացվի միայն սփյուռքի նախարարի հետ»,-ասաց նա:
Մխիթար Հայրապետյանի խոսքով, այս տարի Սփյուռքի նախարարությունը կիրականացնի երկու խոշոր ծրագիր. «Մեկը կլինի «Արի տուն» եւ «Ամառային դպրոց» ծրագրերի իման վրա մեկ խոշոր ծրագիր: Երկրորդը լրիվ նոր ծրագիր է լիենլու, որի մասին դեռ չեմ ցանկանա փակագծեր բացել: Առաջիկայում կհայտարարեք ծրագրի ու ժամկետների մասին, նաեւ հայտադիմումների մասին»:
Նա ընդգծեց, որ «Արի տուն» ծրագրի բյուջեն 92 մլն դրամ է: «Սփյուռք ամառային դպրոց» ծրագրի բյուջեն՝ 113 մլն դրամ, եւի «Իմ Հայաստան» փառատոնը՝ 85 մլն դրամ:











