Մշակույթի նախարարությունում բյուջեն անարդյունավետ են ծախսել։ Այդ մասին այսօր՝ հունիսի 5-ին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ մշակությի նախարար Լիլիթ Մակունցը։
Լրագրողները նրան հարցրել են հնարավոր չարաշահումների մասին, ի պատասխան նախարարը նշել է. «Չարաշահում բառի հետ կապված, իրավական տերմինները թողնում եմ իրավապահ մարմինների օգտագործմանը, խոսում եմ բյուջեի անարդյունավետ բաշխման մասին, Այսիքն քանի տարի պետք է հետ գնալ, որպեսզի, դրանով զբաղվեն, եւ այդ պարագայում, ստացվում է, որ ընթացիկ ամբողջ գործերը եւ նոր քաղաքանության մշակումը, ու նաեւ այն նոր ծրագրերը, որոնց ուզում ենք զարկ տալ, դրանք ուղղակի մղվելու են հետին պլան»:
Նա նշել է, թե առաջարկել է, որ իրավասու մարմինները հետազոտեն, կատարեն համապատասխան եզրակացություններ։ Հարցին՝ արդյոք Հասմիկ Պողոսյանի եւ Արմեն Ամիրյանի ժամանակ չե՞ն եղել չարաշահումներ, Մակունցը պատասխանել է. «Ես ասում եմ, ինչու ենք անդրադառնում այս կամ այն գործիչին, եթե այդպես լինի, պետք է բելորին անդրադառնանք: ես նման քաղաքականություն չեմ որդեգրել: Ես խոսում եմ անարդյունավետության մասին 2018 թվականի հունվարից մինչեւ իմ պաշտոնավարման ժամանակը: Անարդյունավետությունը պայմանավորված է նրանով, որ նախատեսված բյուջեի շրջանակներում, այսինքն փաստացի իրականացված ծրագրերը ավելի շատ են եղել, քան նախատեսված ծրագրերը»:
Դիտարկմանը, թե մշակույթի նախկին նախարաը հայտարարել է, որ մեզ մշակույթի նախարարութուն պետք չէ, Լիլիթ Մակունցը պատասխանել է. «Հարգում եմ բոլորի կարծիքը, բայց իմ անձնական կարծիքը այն է, որ մշակույթի նախարարությունը Հայաստանի Հանրապետությանը պետք է: Եթե մենք խոսում ենք հարստացման, մշակույթի պահպանության մասին, ապա դա պետք է լինի պետական անիջական հովանավորության ներքո»։











