ՀՀԿ–ական պատգամավոր, գեներալ  Մանվել Գրիգորյանը կշարունակի լինել Երկրապահ կամավորականների միության վարչության նախագահ։ Այս մասին այսօր՝ հունիսի 7-ին լրագրողների հետ զրույցում հավաստիացրեց նա։

Հարցին շարունակելու է պաշտոնավարել, նա համոզմունք հայտնեց. «100 տոկոս, կասկածող ըլնի, գլուխն էլ ինչքան ուզում ա մեծ ըլնի»։

Իսկ ի պատասխան դիտարկմանը, որ խոսակցություններ կան ԵԿՄ նախագահի պաշտոնից նրա հրաժարականի մասին, նա պատասխանեց. «Ղալլաթ են անում էդ խոսացողները»,–վրդովվեց գեներալը։

Հարցին, որ քննարկվում է Սասուն Միքայելյանի թեկնածության  հարցը ԵԿՄ նախագահի պաշտոնում, նա նկատեց. «Տո ով ուզում ա ըլնի, ղալաթ են անում՝ խոսում են, շուն են, հաչում են»։