Փոխնախարարների թեկնածություններն ես եմ առաջարկել։ Այս մասին այսօր՝ հունիսի 7-ին ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում հայտնեց պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը։
Նա նաեւ շեշտեց, որ Մակար Ղամբարյանը Հայաստանում գնումների ոլորտում լավագույն մասնագետն է։ Նրան փոխնախարարի պաշտոնում նշանակելը «անձամբ նախարարի ընտրությունն է եղել»։
Նշենք, որ ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Մակար Ղամբարյանը նշանակվել էր պաշտպանության նախարարի տեղակալ:
Նշենք, որ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ էլ նա 2016-ին նշանակվել էր ՀՀ միջազգային տնտեսական ինտեգրման եւ բարեփոխումների նախարարի տեղակալ:











