Հունիսի 5-ին ոստիկանության Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության աշխատակիցները բացահայտել են պաշտոնեական դիրքի չարաշահմամբ՝ ընդհանուր շուրջ 3,300,000 դրամի յուրացման դեպք։
Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ նախնական քննությամբ պարզվել է, որ Լոռու մարզի Ուրասար գյուղի հիմնական դպրոցի տնօրենը՝ չարաշահելով իր պաշտոնեական դիրքը, դպրոցում 2015թ.-ից աշխատող հավաքարարին կարգադրել է հաշվապահական փաստաթղթերում ստորագրել 53000 դրամ աշխատավարձի դիմաց, բայց փաստացի առձեռն վճարել է 26000 դրամ յուրացնելով շուրջ 1.000.000 դրամ։
Նախնակական քննությամբ պարզվել է նաև, որ նույն կերպ 63000 դրամ աշխատավարձի դիմաց ստորագրել է նաև 2014թ.-ից աշխատող դպրոցի պահակը՝ փաստացի ստանալով 10000 դրամ. յուրացվել է շուրջ 2.300.000 դրամ։
Փաստի առիվ նյութեր են նախապատրաստվել։ Քննությունը շարունակվում է։











