Ոստիկանները պարզել են վրացի ամուսինների կողմից Սեւանի թերակղզում 26-ամյա երիտասարդի սպանության հանգամանքները:

Իրավապահները պարզել են, որ սպանված երիտասարդը Գյումրիի բնակիչ Ժորա Մարտիրոսյանն է: Դիակի զննությամբ գլխին հայտնաբերվել են վնասվածքներ, դեպքի վայրում արնանման հետքերով քարեր կային:

Ոստիկանությունում քրեական գործ հարուցվեց սպանության հատկանիշներով:

Պարզվեց, որ մահացածը իր մեքենայով տաքսի ծառայություն է մատուցել: Ոստիկանները ժամեր անց պարզեցին, որ Գյումրի մեկնած 3 օտարերկրացիներ, մասնավորապես,  ամուսիններ Դիմիտրի Անդրեեվն ու Սոֆիո Անդրեեվան, ու նրանց ընկերը Շոթա Մառլակելիձեն Գյումրիում նստել են Ժորա Մարտիրոսյանի մեքենան եւ պատվիրել, որ իրենց Սեւան տանի: Ճանապարհին ուղեւորներն ալկոհոլ են օգտագործել, Սեւանի թերակղզում ուղեւորների եւ վարորդի մեջ վիճաբանություն է առաջացել, այդ ընթացքում ուղեւորները քարերով հարվածել են տաքսու վարորդի գլխին՝ պատճառելով կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներ:

Ամուսիններին դեպքից 2 օր անց բերման ենթարկեցին ոստիկանություն, նրանց մեղադրանք  է առաջադրվել: Ամուսնինները կալանավորվել եւ տեղափոխվել են քրակատարողական հյիմնարկներ:

Նրանց ընկերոջ՝ ընկերը Շոթա Մառլակելիձեի նկատմամբ հետախուզում է հայտարարվել: