ССТV-ն կադրեր է ցուցադրել, որոնցում Պուտինն ու Սի Ցզինպինը պատրաստում են տյանցզինյան նրբահամ խորտիկներ, մասնավորապես գոուբուլի՝ ճաշատեսակ, որը նման է ռուսաստանցիների համար սովորական պելմեններին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
ՌԴ եւ Չինաստանի առաջնորդները ճաշատեսակը նաեւ համտեսել են, որը ռուսաստանցիներին կհիշեցներ լցոնված բլիթներ՝ բլիթի մեջ փաթաթված միս եւ բանջարեղեն: Չինական շատ քաղաքներում սա ավանդական նախաճաշ է:











