Պահակազորը փակել է Սենտոսա կղզու Capella հյուրանոցի ճանապարհը, որտեղ հունիսի 12-ին կայանալու է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի եւ Հյուսիսային Կորեայի ղեկավար Կիմ Չեն Ընի հանդիպումը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ Սենտոսան բաժանող նեղուցում պարեկություն է անում ոստիկանական կատերը, իսկ կղզու երկնքում բարաժում է ուղղաթիռ։
Միառելսի կայանի մուտքի մոտ առկա է նախազգուշացում այն մասին, որ հունիսի 10-14-ը կղզին հայտարարվել է «հատուկ միջոցառման գոտի»։
«Իրավախախտները կարող են ձերբակալվել եւ դատարանի որոշմամբ տուգանվել 20 հազար սինգապուրյան դոլարի չափով կամ 12 ամսվա ազատազրկման դատապարտվել եւ այլն»,-նշված է նախազգուշացնող աղյուսակում։











