Հայաստանի կառավարությունն այսօր՝ հունիսի 11-ին արտահերթ նիստ է գումարել՝ քննարկելու օրակարգային մի շարք հարցեր։

Մասնավորապես, քննարկում են կենսաթոշակային կուտակային համակարգի պարտադիր բաղադրիչը հուլիսի 1-ից ուժի մեջ թողնելու որոշումը, նաեւ հարկային օրենսդրությանն առնչվող մի շարք այլ հարցեր։

Նիստը վարում է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։