Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսական տեխնիկայի ֆինանսական վարձակալության` լիզինգի պետական աջակցության ծրագրի շրջանակներում 01.04.2017-31.05.2018թ. ժամանակահատվածում գյուղատնտեսական տեխնիկա է տրամադրվել թվով 115 լիզինգառուի (շահառուի), որոնց տրամադրվել է 245 միավոր գյուղատնտեսական տեխնիկա, այդ թվում 103 միավոր տրակտոր, 2 միավոր կոմբայն եւ 140 միավոր այլ գյուղտեխնիկա:

Գյուղնախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ միայն 2018 թվականի 5 ամիսներին գյուղատնտեսական տեխնիկա է տրամադրվել թվով 47 լիզինգառուի (շահառուի), որոնց տրամադրվել է 81 միավոր գյուղատնտեսական տեխնիկա, այդ թվում 35 միավոր տրակտոր եւ 46 միավոր այլ գյուղտեխնիկա:

Ստորագրվել է հուշագիր ՀՀ գյուղատնտեսության նախարարության, ՀՀ կառավարության աշխատակազմի «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի գյուղական ֆինանսավորման կառույցի եւ ծրագրի մասնակից ներքոնշյալ ֆինանսական կառույցների միջեւ.

-«Հայաստանի Զարգացման եւ Ներդրումների Կորպորացիա» ՈՒՎԿ ՓԲԸ («ՓՄՁ ներդրումներ ՈՒՎԿ»),

- «ԱԳԲԱ ԼԻԶԻՆԳ  ՎԿ» ՓԲԸ,

- «ՔԱՐԴ ԱգրոԿրեդիտ ՈՒՎԿ» ՓԲԸ

- «Ֆարմ Կրեդիտ Արմենիա» ՈՒՎԿ» ԱԿ:

Ծրագրի մասնակից գյուղատնտեսական տեխնիկայի մատակարար կազմա-կերպություններն են.

- «ՍՊԵՑՄԱՇ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն,

- «Հրաշք Այգի» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն,

- «Մոտոբլոկ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն,

- «Գալոպեր» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն,

- «ՔԱՐԴ ԱգրոՍերվիս» փակ բաժնետիրական ընկերություն:

Գյուղատնտեսական տեխնիկայի լիզինգի պետական աջակցության  պայմաններն են. 20% կանխավճար, լիզինգի տարեկան մինչեւ 9 % տոկոսադրույք, որի 7 տոկոսային կետը սուբսիդավորում է, կոմբայնների համար` 10 տարի մարման ժամկետ, տրակտորների համար`  6 տարի, հավաքիչ-մամլիչների, շարքացանների համար` 3-6 տարի, այլ գյուղատնտեսական տեխնիկայի համար` 3 տարի մարման ժամկետ: Լիզինգի գործընթացը իրականացվում է ըստ ամիսների՝ մայր գումարի հավասարաչափ վճարման եղանակով, լիզինգի տոկոսադրույքը հաշվարկվում է մայր գումարի մնացորդի հաշվով, ընդ որում լիզինգառուի խնդրանքով բանկերի եւ վարկային կազմակերպությունների կողմից կարող են սահմանվել վճարման համար դադարի շրջաններ` տարեկան մինչեւ 6 ամիս ժամկետով:

Լիզինգի պետական աջակցության ծրագրի շրջանակներում տնտեսավարողներին տրամադրվում են  տրակտորներ, կոմբայններ, հավաքիչ-մամլիչներ, տրակտորային շարքացաններ, գութաններ, խոտհնձիչներ, կարտոֆիլատնկիչներ, կարտոֆիլա-քանդիչներ, կուլտիվատորներ, ֆրեզներ, սրսկիչներ եւ այլ գյուղատնտեսական տեխնիկա: