Փրկարարները ձնաբքի պատճառով տարհանում են վրանային ճամբարը են Անդրկարպատյան տարածաշրջանի լեռներում: Այս մասին իր կայքում հայտնում է շրջանի նահանգապետ Գենադի Մոսկալը:

Ըստ նրա՝ հունիսի 23-ի գիշերը Ռախովի շրջանում ջերմաստիճանը կտրուկ նվազել է: Դրագոբրատ լեռնադահուկային հանգստավայրում ձյան բարձրությունը հասնում էր մի քանի սանտիմետրի: Ըստ Մոսկալի՝ մանկական վրանային ճամբարում ընդհանուր առմամբ 27 երեխա է եղել:

«Փրկարարներ եկել են տաք թեյով եւ վերմակներով, առաջիկա ժամերում երեխաները կտեղափոխվեն մոտակա բնակավայրեր: Առավոտյան ժամը 8-ի դրությամբ բարձրադիր վայրերում օդի ջերմաստիճանը մոտ 1 աստիճան է»,- հայտնել է Մոսկալը: