Կրասնոդարի երկրամասում ազատազրկման վայրից ազատ են արձակվել հանցավոր միջավայրում ճանաչված երկու՝ ավելի քան 40 տարվա ընդհանուր գողական ստաժով «օրենքով գողեր»։
Ռուսաստանում առաջիններից երկու օրենքով գողերն էլ քրեական պատասխանատվության էին ենթարկվել ՌԴ ՔՕ 210-րդ հոդվածով («Հանցավոր համայնքի կազմակերպում»), փոխանցում է «Փրայմ Քրայմը»։
Ըստ տվյալների՝ հունիսի 1-ին ազատ է արձակվել 54-ամյա կեմերովյան «օրենքով գող» Սալիհդզչան Շամազովը, նույն ինքը՝ Սաշա Շամաշը, իսկ հուլիսի 5-ին 51-ամյա օրենբուրգյան «օրենքով գող» Ռաշիդ Խաչատրյանը, քրեական աշխարհում ավելի հայտնի որպես Ռաշիդ Ջամբուլսկի։ Նրանք այժմ արդեն իրենց շրջաններում են, որտեղ նրանց բազմամյա բացակայության ընթացքում ոչ մի այլ «օրենքով գող» այդպես էլ չի կարողացել փոխարինել նրանց։
Հիշեցնենք, որ Ռաշիդ Խաչատրյանը «կնքվել» է որպես «օրենքով գող» 1997 թվականին Օհանով եղբայրների կողմից, իսկ Շամազը մեկ տարի անց՝ Նիժնի Տագիլի կլանային «օրենքով գողի»՝ Կարո Մամեդովի կողմից։ Փաստացի սրանք մեկ հոսքի երկու թեւերն են, որոնք հետագայում բաժանվեցին՝ հանդիպելով «Դեդ Հասան» անունով պատնեշին։
Հավատարիմ մնալով իրենց «կնքահայրերին»՝ ե՛ւ Ռաշիդը, ե՛ւ Շամազը ռիսկի են դիմել որպես հակակշիռ հանդես գալ «դեդյան» ակումբին, որին Ռուսաստանում ասոցացնում են այնպիսի գողերի անունների հետ, ինչպիսիք են Վոսկրեսը, Պիչուգան, Միրոն, Զյատեկը, Վագիֆը եւ այլք։ Նրանցից շատերը 2004 թվականին հարաբերություն ունեին հեռակա «թագադրողի»՝ Կարոյի հետ, որը ստանդարտ սխեմայով դատապարտվեց 7 տարվա ազատազրկման։











