ՌԴ Օրենբուրգի շրջանի դատախազությունում օգոստոսի 10-ին տեղի է ունեցել ասուլիս` կազմակերպված հանցագործության դեմ պայքարի վերաբերյալ: Ռուսաստանի Ներքին գործերի նախարարության վարչության Օրինբուրգի շրջանի ոստիկանության ղեկավար Եֆրեմ Ռոմանովը հայտարարել է, որ քրեական աշխարհի առավել վտանգավոր ներկայացուցիչներն, այսպես կոչված, «օրենքով գողերն» են, ովքեր այս կամ այն չափով գոյություն ունեն ՌԴ բոլոր շրջաններում:
«Մենք էլ այդպիսի ներկայացուցիչ ունեինք»,-հայտարարել է Ռոմանովը` նկատի ունենալով 14 տարվա ազատազրկման ենթարկված «օրենքով գող» Ռաշիդ Խաչատրյանին:
«Քրեական այդ կարգավիճակի ձեռքբերումից հետո Խաչատրյանը 1997 թ. եկել էր Օրենբուրգի շրջան, որտեղ էլ իր շուրջ էր հավաքել հանցագործ տարրերին: Հենց այդ ժամանակ էլ նա հայտնվեց մեր ուշադրության կենտրոնում: Կազմակերպվել են համակարգված միջոցառումներ` նրա գործունեության վերաբերյալ տվյալների հավաքման ուղղությամբ»,-հայտարարել է Ռոմանովը, հաղորդում են Օրենբուրգյան լուրերը:
Նա հայտնել է, որ ՆԳՆ վարչության հետ մշակվել եւ հաստատվել է կազմակերպված հանցագործ միության գործունեության կանխարգելման համատեղ ծրագիր, որը «իրավապահ մարմինների շրջանում ստացել է «Արարատ» անվանումը»:




























