Ֆլորիդայի ափերի մոտ ձկնորոսները տեսանկարահանել են խոշոր էպինեֆելուսի հարձակումը շնաձկան վրա, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»–ն։

Ձկնորսների կարթում է հայտնվել ոչ մեծ շնաձուկ, որին նրանք քաշելով բերել էին դեպի նավակը։ Այդ պահին մակերեսին ակնթարթորեն հայտնվել է ատլանտյան հսկա էպինեֆելուս, որը խլել է կերը եւ տարել է ջրի խորքը։

Newsweek–ին ականատեսներից մեկը պատմել է, որ մարդիկ հսկա ձկան դեմ պայքարել են 10 րոպե եւ, վերջիվերջո, ստիպել են բաց թողել կերը։ Ձկնորոսների կարծիքով՝ գիշատչի քաշը կարող էր գերազանցել 220 կիլոգրամը։