ՀԱՊԿ գլխավոր քարտուղար, Մարտի 1–ի գործով մեղադրյալ Յուրի Խաչատուրովը քիչ առաջ եկավ դատարան։ NEWS.am-ի թղթակիցը Երեւանի քաղաքի ընդհանուր իրավասության դատարանից հայտնում է, որ Յուրի Խաչատուրովը հրաժարվել է որեւէ հարցի պատասխանել։
Միայն հարցին՝ ընդունո՞ւմ է իրեն առաջադրված մեղադրանքը, նա կարճ պատասխանել է. «Ոչ»:
Նշենք, որ այս դատարանում քիչ անց սկսվի Խաչատուրովին կալանավորելու միջնորդության քննությունը։
Ավելի վաղ Հատուկ քննչական ծառայությունը հայտնել էր, որ 2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցների բավարար համակցության հիման վրա հուլիսի 26-ին ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը:
Նմանատիպ մեղադրանք է առաջադրվել նաեւ Հայաստանի 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին եւ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանին:
Ռոբերտ Քոչարյանը նախօրեին հանդես է եկել ծավալուն հարցազրույցով, որտեղ իր նկատմամբ քրեական գործը համարել է շինծու եւ քաղաքական պատվերի շրջանակում:
.jpg)
.jpg)











