Ինդոնեզիայի Լոմբոկ կղզում երկրաշարժի հետեւանքով զոհերի թիվը հասել է մինչեւ 91-ի, հայտնում է Associated Press-ը:

Մի քանի հազար մարդու տարհանել են անվտանգ վայրեր:

Հաղորդվում է, որ վնասվել են հազարավոր տներ:

Ականատեսների տեղեկացմամբ՝ երկրաշարժը հզոր էր, ցնցումները զգացվել են զբոսաշրջիկների շրջանում հայտնի Բալի կղզում: