Նախօրեին ազատ արձակված՝ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր՝ օգոստոսի 14-ին, հանդիպում է լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ:

Հիշեցնենք, որ Վերաքննիչ դատարանը երեկ՝ օգոստոսրի 13-ին, բավարարել է երկրորդ նախագահի պաշտպանների միջնորդությունը եւ հենց դատարանի դահլիճից ազատ արձակել նրան՝ հաշվի առնելով, որ նա անձեռնմխելի է: Հատուկ քննչական ծառայությունն ավելի ուշ հայտարարել է, որ Քոչարյանին ազատ արձակելու՝ Վերաքննիչ դատարանի որոշումն ապօրինի է, եւ հույս հայտնել, որ գլխավոր դատախազությունը Վճռաբեկ բողոք կներկայացնի:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ 2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երեւան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ քրգործով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանին եւ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նրանք այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել են Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը:

Միքայել Հարությունյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել, Յուրի Խաչատուրովը 5 մլն գրավի դիմաց ազատ է արձակվել: