Իտալիայի պետական ոստիկանությունը սոցիալական ցանցերում հրապարակել է Ջենովայի մոտ Մորանդի ավտոմոբիլային կամուրջի փլուզման տեսանյութը։ Մասնավորապես, տեսանյութը հրապարակվել է ծառայության Twitter–ի էջում, փոխանցում է ՏԱՍՍ–ը։

Եղած տեղեկություններով՝ մոտ 100 մետրանոց  հատվածը փլուզվել է դրա տակ գտնվող շենքերի վրա: Իտալական ԶԼՄ-ների հաղորդմամբ, միջադեպի պահին կամուրջի վրա մոտ 20 մեքենա է գտնվել։ 

Վերջին տվյալներով՝ ողբերգության հետեւանքով զոհվել է 22 մարդ։