Հայ առաքելական եկեղեցին չի պսակում նույնասեռականներին: Այս մասին ասաց Տեր Եսայի քահանա Արթենյանը՝ անդրադառնալով նույնասեռականների մկրտության եւ պսակադրության հարցին:
«Մկրտելով՝ նոր մարդ է վերածնվում, մենք 10 տոկոսով երաշխիք չունենք, որ մարդը կփոխվի, դա իր ներքին գործն է: Բայց եթե նույնասեռականը գալիս է եկեղեցի, որ փոխվի, մենք կկարողանանք այդ մարդուն օգնել: Եթե իրենք չեն կարող փոխվել, մենք ոչինչ չենք կարող անել, բայց պսակելը բացառվում է, դա չի կարող լինել»,- ասաց Տեր Եսային:
Նա նշեց, որ եկեղեցու համար հիմքն ընտանիքի նորմալ, բնական մոդելն է, որը խախտել չի կարելի. «Ընտանիքը պարզապես համակեցություն չէ, սա միություն է՝ հանուն Աստծո կամքի, ընտանիքի խորհուրդը դա է: Եթե ի սկզբանե մերժում ես Աստծո կամքը, ի՞նչ միության մասին է խոսքը»:











