BMW ընկերությունն արտոնագրել է հատուկ համակարգ, որը թույլ կտա ավտոմեքենայի սրահում խմիչքներ լցնել առանց դրանք թափելու, փոխանցում է Motor-ը։

Գերմանական արտադրողի կողմից օգտագործվող տեխնոլոգիան նման է նրան, որն օգտագործվում է Bottoms Up սարքավորման դեպքում․ հեղուկը բաժակի մեջ չի լցվում վերեւից, այլ ներքեւում կառուցված հատուկ փականի միջոցով:

AutoGuide պարբերականի տվյալներով՝ դիսպենսերը խմիչքների համար նախատեսված երկու «ամբարներից» բաղկացած կլինի։ Ենթադրաբար,  հատուկ համակարգը կհայտնվի 7-րդ շարքի սեդաններում կամ  Rolls-Royce մոդելներում։