Bugatti-ն ցուցադրել է իր նոր՝ 5 մլն եվրո արժողությամբ Divo հիպերքարի ուրվագիծը: Այս մասին հաղորդում է Speedme-ն:

Լուսանկարներում երեւում է կտորով ծածկված հիպերքարը: Նշենք, որ Bugatti Divo-ի համար հիմք է ծառայել Chiron մոդելը: Նախնական տվյալներով՝ նորույթը 8 լիտր ծավալով W16 տուրբոշարժիչ ունի, սակայն իր նախորդից ավելի թեթեւ եւ արագ կլինի:

Նոր Bugatti Divo-ի պրեմիերան տեղի կունենա օգոստոսի 24-ին Քալիֆորնիայում: Ընդհանուր առմամբ, 40 ավտոմեքենա կթողարկվի, յուրաքանչյուրը՝ 5 մլն եվրո արժողությամբ: