Վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Քայլ դեպի տուն» ծրագրի մասանկիցներին խորհուրդ տվեց չնմանվել որեւէ մեկին: Այսօր՝ օգոսոստոսի 23-ին ծրագրի փակման արարողության ժամանակ վարչապետն այս մասին ասաց՝ պատասխանելով Մոսկվայից Դավիթի հարցին, թե ի՞նչ անի, որպեսզի նմանվի Փաշինյանին:
«Ես կարծում եմ, որ դու պետք է աշխատես լինել քեզ նման, որովհետեւ յուրաքանչյուր մարդ բացառիկ է, եւ չեմ կարծում՝ որեւէ մարդ ուզենա ուրիշ մարդու նմանվի»,-ասաց Փաշինյանը:
Դավիթի մյուս հարցին, թե ի՞նչ խորհուրդ կտա վարչապետը, որ կարդա, Փաշինյանը պատասխանեց. «Կարդա ցանկացած բան, եթե քեզ դուր կգա, շարունակի, եթե ոչ՝ դիր կողքի եւ ուրիշ բանով զբաղվիր: Կարծում եմ՝ սա է ճանապարհը: Ես կարծում եմ, դու բավարար խելք, տաղանդ ունես, որ դառնաս շատ ուժեղ եւ հաջողակ անձնավորություն»:











