Չինաստանի Հարբինի ոստիկանությունը կալանավորել է հյուրանոցի իրավաբանական ներկայացուցչին, որտեղ հրդեհի հետեւանքով 19 մարդ մահացել է, եւս 23-ը տուժել, գրում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով գերատեսչության հայտարարությանը:

«Ներկայումս հյուրանոցի իրավաբանական ներկայացուցիչը, որտեղ հրդեհ է տեղի ունեցել, Չժան անունով 46-ամյա տղամարդը  կալանավորվել է անփութության հետեւանքով քրեական հանցագործութուն կատարելու մեջ: Քննությունը շարունակվում է », — նշվում է հաղորդագրությունում:

Հարբինի հյուրանոցներից մեկում հրդեհը տեղի է ունեցել շաբաթ՝ տեղական ժամանակով  4.36-ին: Այրման մակերեսը մոտ 400 քառակուսի մետր է: Կրակի դեմ պայքարել է 100 հրշեջ, որոնք կարողացել են 7:50-ին մարել հրդեհը: