Ֆլորիդայի Ջեքսոնվիլ քաղաքի ժամանցային համալիրում կիրակի օրը հրաձգություն է տեղի ունեցել: Այս մասին տեղական ոստիկանությունը հայտնել է իր թվիթերյան էջին, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը:

«Զանգվածային հրաձգություն՝ Jacksonville Landing համալիրում: Խուսափե՛ք այս տարածքից»,- նշվում է հաղորդագրության մեջ: 
Միջադեպի այլ մանրամասներ դեռ չեն հաղորդվում: