ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանն ամփոփում է իր պաշտոնավարման 100 օրը: Նա կներկայացնի 100 օրում նախարարության կատարած աշխատանքները:
Նշենք, որ Արծվիկ Մինասյանը նախարար է նշանակվել ՀՅԴ քվոտայում: ՀՅԴ-ն ներկայացված էր նաեւ Կարեն Կարապետյանի կառավարության կազմում: Այն ժամանակ նա զբաղեցնում էր Բնապահպանության նախարարի պաշտոնը:











