Կան խոսակցություններ կաշառք բաժանելու մասին. ես որեւէ մեկին այդպիսի բան ասած, հանձնարարած չկամ, դրանք ավելորդ խոսակցություններ են: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 4-ին, «Մոսկվա» կինոթատրոնում Երեւանի ավագանու ընտրություններում ԲՀԿ ցուցակի անդամների հետ հանդիպման ժամանակ նշեց ԲՀԿ առաջնորդ, ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանը:

«Թիմային աշխատանք է, 15 օր պետք է աշխատենք: Ով խոսում է ավել պակաս, նրանք մեր թշնամիներն են: Չկա այդպիսի բան: Կազմակերպչականն էլ հիմնադրամն է անում: Կաշառքի մասին խոսք լինել չի կարող, դա բացառված է: Երբ խորհրդարանում այդ հարցը դրվի, մենք կողմ ենք քվեարկելու: Կաշառք տվողը պետք է ձերբակալվի եւ պատասխանատվության ենթարկվի: Հիմնականը քաղաքական գաղափարներն ու մոտեցումներն են, ու աշխատանքը:

Եթե մեկը կարա ասի՝ Ծառուկյանն ասել է՝ գումար բաժանեք, որ մեզ շատ ձեն բերեն, ես կասեմ ներողություն: Եթե այդպիսի բան լինի, ես եմ պատրաստ պատասխանատվության ենթարկվելու»,-հայտարարեց Ծառուկյանը: