Սեպտեմբերի 3-ին ոստիկանության Էրեբունու բաժին դիմած կինը հայտնել է, որ իր որդին՝ 1973 թվականին ծնված Ատոմ Գրիգորյանը, օգոստոսի 18-ին դուրս է եկել տնից եւ չի վերադարձել: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունից:

Ատոմ Գրիգորյանի հասակը 165-170 սմ է, նիհարավուն կազմվածքով:

45-ամյա տղամարդու գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություն ունեցողներին իրավապահները խնդրում են դիմել ոստիկանության մոտակա կամ Էրեբունու բաժին, ինչպես նաեւ զանգահարել 1-02 հեռախոսահամարով: