Մարտի 1-ի գործով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին հարցաքննելու անհրաժեշտություն ես հիմա էլ չեմ տեսնում։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 4-ին լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀԿ–ական պատգամավոր, նախկին  գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը։

«Հարցաքննության անհրաժեշտությունը չեմ տեսնում, որովհետեւ այդ պահին առկա ապացուցողական բազայի շրջանակներում չես կարող քրեական գործի վերաբերյալ կարծիք կազմել ապրիորի,  դու պետք է ունենաս կոնկրետ իրավիճակում քրեական գործի  վարույթը տվյալ ժամանակահատվածում: Դու չգիտես, թե մեկ տարվա կամ երկու տարվա ընթացքում ինչ ապացույցներ ձեռք կբերվեն։ Ես 2016-ի օգոստոսի 4-ից Գլխավոր դատախազ չեմ հանդիսանում: Այսինքն՝  ես չգիտեմ՝ դրանից հետո ինչ քննություն են իրականացրել, ինչ ապացույցներ ձեռք բերել, որ դա հանգեցրել է անհրաժեշտությանը»,–նշեց նա։

Կոստանյանի կարծիքով՝ բացահատումներն անհրաժեշտ գործընթաց է, բայց նշում է՝ «յուրաքանչյուր բացահայտված դեպքի վերջնական գնահատականը դատարանն է տալու եւ դա անկանխպատեսելիէ, քանի որ հայտնի չէ յուրաքանչյուր բացահայտված դեպքով ինչ հետեւանք ենք ունենալու՝ մեղադրական դատական ակտ թե արդարացման դատական ակտեր»։

Անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե Մարտի 1-ի գործը բացահայտված է, պատգամավորը նշեց, որ միայն ուրախ կլինի, եթե այդպես լինի. «Կարծում եմ՝ Հատուկ քննչական ծառայությունը եւ Դատախազությունը արդեն համապատասխան հիմնավորումները կներկայացվեն, ես միայն ողջունում եմ դա»։

Հաքրցին, թե ինչպես ստացվեց, որ ՀՔԾ-ին  իշխանության փոփոխությունից հետո միայն հաջողվեց պարզել, որ կեղծվել են ապացույցներ, որի հիման վրա 2008թվականին խաղաղ հավաքը բռնի ուժով ցրել են, նա խորհուրդ տվեց հարցն ուղղել ՀՔԾ-ին, թե ոնց եղավ հիմա հաջողվեց եւ նախկինում չէր հաջողվում պարզել: