Երեւանում սեպտեմբերի 5–ին տեղի ունեցավ «Լույս» դաշինքի նախընտրական գլխավոր շտաբի պաշտոնական բացումը։ Բացմանը ներկա էր «Լույս» դաշինքի Երեւանի ավագանու ընտրություններում դաշինքի ցուցակի առաջին տեղը զբաղեցնող Արտակ Զեյնալյանը։
Նշենք, որ սեպտեմբերի 23–ին տեղի կունենան Երեւանի ավագանու արտահերթ ընտրություններ։ Երեւանի ավագանու ընտրություններին կպայքարեն 12 քաղաքական ուժ։ Քարոզարշավը կմեկնարկի սեպտեմբերի 10-ին եւ կտեւի մինչեւ սեպտեմբերի 21-ը:











