Volvo ընկերությունը ներկայացրել է Volvo 360c անօդաչուի կոնցեպտը. այդտեղ կարելի է քնել, այն օգտագործել որպես շարժական գրասենյակ, բնակելի սենյակ եւ նույնիսկ զվարճությունների վայր, գրում է HighTech-ը՝ վկայակոչելով Mashable-ին:

Նախատեսվում է, որ անօդաչուն պետք է մրցակցի ցանկացած երկրային եւ նույնիսկ օդային տրանսպորտի տեսակի հետ:

Volvo 360c-ի վերաբերյալ այսօրվա դրությամբ դեռ ոչ մի մանրամասն չկա, հայտնի է, որ այն կունենա ինքնավարության հինգերորդ աստիճան, այսինքն`վարորդ չի պահանջվում: Թողարկման ամսաթիվը, ինչպես նաեւ գինը չի բացահայտվում: