Եթե Հովիկ Աբրահամյանը «Մարտի 1»-ի հետ կապ ունի, ես ինչպես ասացի, թող Ծառուկյանին գնդակահարեն հրապարակում, նույնն էլ Աբրահամյանն էլ պատրաստ է, որ իրեն հրապարակում գնդակահարեն: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 7-ին, լրագրողների հետ զրույցում նշեց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպիսին կլինի իր արձագանքը, եթե պարզվի, որ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը կապ ունի «Մարտի 1»-ի հետ:

«Մարդկանց շանտաժի ենթարկել չի կարելի: ՀՔԾ-ն ասել է զենքերը ստուգում են, հիմա երբ կստուգեն, պատասխանը կստանաք, այն ժամանակ էլ ասեք: Այդ հարցերը քննչական մարմիններին տվեք»,-ասաց նա: