Կլիմայի փոփոխության եւ շրջակա միջավայրի պաշտպանության զանգվածային բողոքի ակցիաներ են տեղի ունեցել Ֆրանսիայի խոշորագույն քաղաքներում՝ հավաքելով տասնյակ հազարավոր մասնակիցներ: Բնապահպան ակտիվիստների ամենամեծ երթը տեղի է ունեցել Փարիզում, որին մասնակցել է 18,5 հազար մարդ, ըստ ոստիկանության գնահատականների, կամ 50 հազար՝ ըստ կազմակերպիչների, հաղորդում է Agence France Presse-ը:

Նմանօրինակ երթեր եւ հավաքներ տեղի են ունեցել Ֆրանսիայի այլ խոշոր քաղաքներում: Տարբեր գնահատականներով, Լիոնում բնության համար երթը հավաքել է մինչեւ 10 հազար մասնակից, 700-ից մինչեւ 2,5 հազար մարդ դուրս է եկել Մարսելի փողոցներ, 3 հազարից մինչեւ 5 հազար մարդ՝ Ռեննում, մոտ 3,8 հազար մարդ՝ Ստրասբուրգում: