Դրամատիկ տեսանյութում երևում է այն պահը, երբ գազանանոցի աշխատակիցներին հաջողվել է խորտակվելուց փրկել հենց նոր ծնված զեբրային։ Կենդանին սայթաքել և ընկել է ջրհորն անմիջապես այն բանից հետո, ինչ լույս աշխարհ է եկել Վալենսիայի(Իսպանիա) Բիոայգում։ Մինչև կենդանին ջրում էր գտնվում և խուճապային ձայներ էր արձակում, անհանգստացած մայրը քայլում էր ափով և չգիտեր՝ ինչպես օգնել։

Բարեբախտաբար, աշխատակիցները հետևում էին ձագի լույս աշխարհ գալու ընթացքին, ինչի շնորհիվ ժամանակին կարողացել են արձագանքել։ Փոքրիկ զեբրան ջրի մոտ է գնացել անմիջապես այն բանից հետո, ինչ մայրը կրծել է նրա պորտալարը։ Երբ ձիուկն ամբողջությամբ հայտնվել է ջրի մեջ, գազանանոցի աշխատակիցներն անմիջապես նետվել են ջուրը՝ նրան հանելու՝ չթողնելով ձագուկին ծնվելուց անմիջապես հետո խորտակվել։