Լյուվենի (Բելգիա) համալսարանի գիտնականները գտել են Tesla Model S սեդանի պաշտպանությունը կոտրելու ձևը։ Այս մասին հայտնում է The Wired-ը։

Էլեկտրամոբիլը գործարկվում է կախազարդի միջոցով, որն անլար կապով ավտոմեքենային գաղտնի կոդ է ուղարկում։

Փորձագետները պարզել են, որ ավտոմեքենայի պաշտպանիչ համակարգում գործածված ալգորիթմը խոցելի է։ Նրանց կարծիքով՝ մեքենայի պաշտպանությունը կոտրելու համար բավական է ունենալ երկու կախազարդի կոդեր, որոնց տարբեր համադրությամբ բանալիները կարող են գործարկել էլեկտրամոբիլը։ Արդյունքում գիտնականները ստեղծել են բանալիների 6 տերաբայթ ծավալով աղյուսակ։ Անհրաժեշտ բանալին գտնելու համար պահանջվել է երկու վայրկյանից էլ քիչ ժամանակ։

Tesla-ն «կոտրողների» հավաքածուն, որի մեջ ներառված են Yard Stick One և Proxmart գաղտնազերծիչները, մինի-համակարգիչ Raspberry Pi-ը, կոշտ սկավառակ և մի քանի մարտկոցներ, մասնագետները գնահատել են 600 դոլար։