Երեւանի ավագանու ընտրություններին չէի ուզենա գունային բաժանումներ տալ։ Այդ մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Ծառուկյան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը՝ մեկնաբանելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի ասածը, որ Երեւանի ավագանու ընտրությունները սևի և սպիտակի ընտրություն է։
«Եթե գույներից խոսենք, պետք է խոսենք եռագույնից, որը միավորում է բոլորիս։ Բոլորս հայ ենք եւ մեզ միավորում է կարմիրը, կապույտը եւ ծիրանագույնը։ Եթե գույների երանգներից ենք խոսում»,– ասաց նա։
Հարցին, որ Երեւանի ավագանու ընտրությունների քարոզարշավում հնչեցվել է կարծիք, որ այս ընտրությունները սևերի ու սպիտակների ընտրություն է, հեղափոխականների եւ հակահեղափախականների՝ Էնֆիաջյանն ասաց. «Կարծում եմ ավելի ճիշտ կլինի այդ հարցը հասեական ուղղել այն մարդկանց, ովքեր որ նման արտահայտություններով են հանդես եկել, կամ այն քաղաքական ուժի ներկայացուցիչներին, ովքեր դա ասել են, որպեսզի պարզաբանեին՝ ինչ ի նկատի ունեին, կամ ինչ էր ենթադրվում այդ ասածի տակ»։











