Իլհամ Ալիեւն ու իր հայաստանյան նախկին կոլեգան գրեթե միաժամանակ հարցազրույց տվեցին եւ ինձ մեղադրեցին բռնապետ լինելու մեջ, երկուսը միաժամանակ: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 16-ին Երեւանի Գարեգին Նժդեհի հրապարակում «Իմ քայլը» դաշինքի նախընտրական քարոզարշավի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմից իրեն բռնապետ անվանելուն։
«Ով բռնապետությունից խոսա, դուք քյաբաբ-խորովածից խոսացեք։ Երրորդ հանրապետությունում մամուլը, հեռուստատեսությունը երբեք չեն եղել այնքան ազատ, ինչքան հիմա է ՀՀ-ում։ Բոլոր հեռուստաընկերությունների լրատվական բլոկների աշխատանքը ճշտվել էր Բաղրամյան 26-ի հետ։ Իմ վարչապետ ընտրվելուց հետո նման երեւույթն իսպառ վերացված է»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։











