Սպասվող համաներմամբ ազատ արձակվող անձանց զբաղվածության խնդիրը լուծելու որեւէ ծրագիր այս պահին Կառավարությունը չունի։

Այսօր՝ հոկտեմբերի 31–ին, Համաներման մասին նախագծի քննարկման ժամանակ, ի պատասխան «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Մարինա Մարգարյանի հարցի, հիմնական զեկուցող արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանն ասաց. «Այս պահի դրությամբ այսքան ազատված մարդկանց հետ կապված ծրագրեր չունենք, սակայն, կարծում եմ, որ պայմանական վաղաժամկետ ազատման ինստիտուտի լավ կամ պատշաճ գործարկման արդյունքում կարիք չենք ունենա նմանատիպ ծավալուն համաներումների, եւ անհատական մոտեցում կցուցաբերվի եւ յուրաքանչյուր դատապարտյալի հետ կապված ծրագիր կիրականացվի»։