Femen-ի փարիզյան մասնաճյուղի ղեկավար Իննա Շեւչենկոն Փարիզում փորձել է փակել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի շարասյան ճանապարհը՝ տեղեկացնումէ «Дождь»-ը։
Նոյեմբերի 11-ին Փարիզում տեղի են ունենում Առաջին համաշխարհային պատերազմի ավարտի 100-ամյա հոբելյանին նվիրված արարողություններ։
Ակցիային մասնակցել են 3 ակտիվիստուհիներ։ Մինչեւ գոտկատեղը մերկ աղջիկը, ում կրծքին գրված է եղել «Fake peacemaker» (կեղծ խաղաղարար), վազել է Ելիսեյան դաշտեր։ Նրան հեռացրել են ոստիկանները։
Femen-ը «ողջունել» է դեպի Հաղթական կամար շարժվող շարասյանը՝ թվիթերյան իր էջում գրել է Շեւչենկոն։ «Ողջ աշխարհում խաղաղության վերականգնումը սպասել նրանցից, ով պատասխանատվություն է կրում անընդհատ պատերազմների համար, երեսպաշտություն է»,- ասվում է նրա հաղորդագրության մեջ։
Տեղի ունեցածի տեսանյութը Youtube-ում հրապարակել է LeHuffPost-ը։











