«Մարտի 1»-ի գործով քննչական խմբի ղեկավար Հրաչ Մուշեղյանն այսօր՝ նոյեմբերի 28-ին, պարգեւատրվեց։
NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ վարչապետի առաջարկությամբ եւ նախագահի որոշմամբ՝ Մուշեղյանը պարգեւատրվել է «Մխիթար Գոշի» անվան մեդալով։ Այն Մուշեղյանին փոխանցեց առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը։











