Այս Սուրբ Ծննդյան տոնին մեքսիկական Օահակա քաղաքում գլխավոր հերոսը բողկն է: Տեղացի հնարամիտները բողկի արմատը վերածել են տոնածառի նյութի: Օդային պալատներ, հոյակապ ամրոցներ եւ հրաշագեղ թռչուններ: Վարպետների երեւակայությունը սահմաններ չի ճանաչում, հաղորդում է NTDTV-ն:

Փառատոնը կոչվում է «Բողկի գիշեր»: Այն անցկացնում են արդեն 121-րդ տարին: Բողկից քանդակներն արագ են թոռոմում, այդ պատճառով մարդիկ երկար շարքերով հերթ են կանգնում, որպեսզի հասցնեն հիանալ:

Բողկը Մեքսիկա են բերել 16-րդ դարում իսպանացի գաղութարարները: Օահակայի բնակիչները հայտնի էին փայտի վրա փորագրություններ անելով: Սուրբ Ծննդյան տոնավաճառի ժամանակ նրանք սկսեցին բողկից տարբեր ձեվվածքներ կտրել`հաճախորդներին իրենց կրպակներ ներգրավելու համար:

XIX դարի վերջին այս ավանդույթը դարձավ պաշտոնական տոն: Այս տարի փառատոնին մասնակցեցին ավելի քան 100 ֆերմերներ եւ փայտափորագրիչներ: Նրանք իրենց արվեստի ստեղծագործությունները նվիրեցին տեղի մշակույթին եւ կրոնին: