Պարաշյուտիստուհի Միշել Նիրումանդրադը վայրէջքի ժամանակ պատկերներ է նկարում։ Նա իր «ստեղծագործական թռիչքները» նկարահանում է։

Միշելն իր աշխատանքներն անվանում է «Գրավված երկինք»։ Աղջիկը մարմնին կտավներ է ամրացնում, եւ արդեն ազատ անկման ժամանակ բաց է թողնում ներկերը, որոնք քամու ուժի ազդեցությամբ նստում են կտավի վրա։

Միշելը թռչում է 4100 մետր բարձրությունից եւ հասցնում է մինչեւ վայրէջք կատարելը ստեղծել իր աշխատանքները։ Իր առաջին այդպիսի նկարը Նիրումանդրադը ստեղծել է 2013թ․։